Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ
30.09.2011 | 00:00

Ավանդական կուսակցությունների հանդիպումները շարունակվում են։ ՀՅԴ, ՀՌԱԿ, ՍԴՀԿ (աճեմյանական թևը) և մի քանի այլ կուսակցություններ շարունակում են «մտորումների շարքը»` ինչպես համատեղվել կամ ինքնուրույն մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Ի դեպ, ավանդական բոլոր կուսակցությունների քննադատությունները նույնատիպ են` միջին սրությամբ իշխանության բացթողումները ներկայացնել և ոչնչացնել ՀԱԿ-ին։ Երկու լարի վրա նվագելով` վերջիններս հույս ունեն, թեկուզ դաշինքով, որոշակի տոկոս կազմել ԱԺ-ում։ Ինչպես մեր աղբյուրը փոխանցեց, ինչ-որ պահի հնարավոր է այս նավի ղեկն իր ձեռքը վերցնի Ռոբերտ Քոչարյանը, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք կարողանան հանրության շրջանում ինչ-որ կշիռ ձեռք բերել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ